Հռոմում բայքերների հավաքի ժամանակ միմյանց են բախվել 10 մոտոցիկլներ

23:05 • 15.06.13

Հռոմում կայացաք «բայքեր-շոուի» ժամանակ տեղի ունեցած վթարի արդյուքնում տուժել է 8 մարդ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ANSA գործակալությանը:


Մոտ 10 մոտոցիկլներ վթարի են ենթարկվել Հռում կայացած բայքերների հավաքի ժամանակ, որը նվիրված է «Հարլեյ-Դևիդսոն» ապրանքանիշի 110-ամյակին:


Բոլոր 8 տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցները:


Հռոմում կայացած հավաքին մասնակցել է «Հարլեյ- Դևիդսոն» մոտոցիկլներ ունեցող 30.000 մարդ: