Բանգլադեշի մայրաքաղաքում կարի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ են թունավորվել

18:53 • 16.06.13

Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում գտնվող կարի գործարաններից մեկում հարյուրավոր աշխատակիցներ ջրից թունավորում են ստացել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Associated Press-ին հղումով:


Աշխատակիցներից շատերին տեղափոխել են հիվանդանոց սրտխառնոցի և որովայնի շրջանում ցավերի ախտանիշով: Սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տվյալ գործարանում աշխատում է ընդհանուր առմամբ 4000 աշխատակից:

 

Դհաքային կարի գործարաններում հրդեհային և շինարարական համակարգի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Անցյալ տարվա ընթացքում մի շարք գործարաններում հրդեհներ են տեղի ունեցել, իսկ ապրիլի վերջին գործարաններից մեկի փլուզման հետևանքով 1130 մարդ էր զոհվել: