Բուշ-կրտսերի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել` ծխի պատճառով

13:42 • 16.06.13

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի անձնական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի օդանավակայանում, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով NBCNews-ին:

 

Ինքնաթիռը Ֆիլադելֆիայից Դալաս էր թռչում:


«Ջորջ Բուշի ինքնաթիռը երեկոյան հարկադիր վայրէջք էր կատարել, սակայն նա արդեն նորմալ տուն է հասել` Դալաս»,- մեկնաբանել է նախկին նախագահի մամուլի քարտուղար Ֆրեդի Ֆորդը: