Նախկին ԽՍՀՄ տարածքի մի քանի բնակիչներ ԱՄՆ-ում ձերբակալվել են՝ կիբեռխարդախության գործով

15:19 • 16.06.13

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում վերջին օրերի ընթացքում ձերբակալվել է նախկին ԽՍՀՄ տարածքից մի քանի մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Bloomberg-ին հղումով:

 

Նրանց մեղադրանք է առաջադրվել Citigroup և JP Morgan Chase հաշիվներին ապօրինի մատչում ստանալու փորձի համար: Նրանք ցանկացել են մոտ 15 մլն դոլար գողանալ:

 

Ձերբակալվածներից շատերը նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկվել, նրանցից մեկն անգամ բանտում է անցկացրել ութուկես տարի: