Բրազիլիայում 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության դեմ ակցիաներ են անցկացվում

17:06 • 16.06.13

Բրազիլիայում բողոքի ցույցեր են անցկացվում 2014 թվականին այդ երկրում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեմ: Բրազիլացիները կարծում են, որ բյուջեին այն թանկ կարժենա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Առաջին ակցիան անցկացվել է մայրաքաղաք Բրազիլիայում` ազգային մարզադաշտի մոտ` Կոնֆեդերացիաների գավաթի շրջանակում Բրազիլիա-Ճապոնիա հանդիպումից առաջ: Ակցիայի մասնաիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ձերբակալվել է 15 մարդ:

 

Ցուցարարները ձեռքներին են պահել «Մեզ հարկավոր չէ աշխարհի առաջնություն» և «Մեզ հիվանդանոցների և կրթության համար փող է հարկավոր» գրություններով պաստառներ: