Իրաքում 7 մեքենա է պայթեցվել. կա 30 զոհ և 60 վիրավոր

19:42 • 16.06.13

Կիրակի` հունիսի 16-ին, Իրաքի մի շարք քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է Вести.ru-ն:


Բազմամարդ վայրերում` Բարսայում, Էլ-Քութեում, էլ-Ազիզում և Էն-Նասիրիում պայթուցիկներով լի առնվազն 7 մեքենա է պայթեցվել: Պայթյուններին զոհ է գնացել 30 մարդ, կրկնակին` վիրավորվել են:

 

Վերջին ամիսների ընթացքում քաղաքական ճգնաժամ ապրող երկիրը հայտնվել է միջտարածքային հակամարտությունների կենտրոնում, ինչը կարող է քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառ դառնալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 2013-ի մայիսին երկրում շուրջ 1000 մարդ է զոհվել զինյալների գործողությունների հետևանքով: