Վայոց ձորում շարունակվում են 80-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները
Հունիսի 16-ին` ժամը 09.00-ին, վերսկսվել են Թամամ Արմենակյանի (ծնվ. 1933 թ.) որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Դեպքի վայր էինն մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում` Եղեգիս գետի մոտ:
Ժամը 23.00-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել էին:










