Բուշ-կրտսերի ժամանակների պաշտոնյան ֆայլեր ջնջելու համար մեկօրյա ազատազրկման է դատապարտվել

12:44 • 25.06.13

ԱՄՆ դաշնային կառավարության նախկին պաշտոնյա Սքոթ Ջ. Բլոխը դատապարտվել է մեկօրյա ազատազրկման՝ գրասենյակային համակարգչից ֆայլեր (նիշքեր) ջնջելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Washington Post-ին հղումով։


Բացի այդ, երկու տարվա ընթացքում նա փորձաշրջան է անցնելու։


Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության տարիներին նա զբաղեցրել է հատուկ խորհրդականի պաշտոնը։
 

2010թ.-ին նա չի կարողացել ԱՄՆ Կոնգրեսի քննիչներին բացատրել, թե ինչ պատճառով է մասնավոր տեխնիկներ վարձել Geeks և Call ընկերություններից կառավարական համակարգիչներից ֆայլեր ջնջելու համար։


Դատարանի կարծիքով՝ նման գործողությունները չեն կարող արդարացվել «անմեղ պարզաբանումներով՝ համակարգչային վիրուսից ազատվելու վերաբերյալ»։


Միջադեպը տեղի է ունեցել 2006թ.-ին, սակայն դատական գործընթացն ավարտվել է միայն այժմ։


Բլոխը նաև պետք է 5.000 դոլար տուգանք վճարի և 200 ժամ հասարակական աշխատանքներով զբաղվի։