Հորդառատ անձրևները «վերադարձել» են Չեխիա
Չեխիայում երեք օր շարունակ տեղացող հորդառատ անձրևների հետևանքով կրկին ջրհեղեղի վտանգ կա։ Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, նման նախազգուշացմամբ է հանդես եկել Չեխիայի հիդրոօդերևութաբանության ինստիտուտը։
Առկա տվյալների համաձայն՝ միայն երկուշաբթի հանրապետության տարածքի մեծ մասում մինչև 40 մմ տեղումներ են գրանցվել, ինչի պատճառով կրկին գետերն ու լճերն ափերից դուրս են եկել: 16 բնակավայրերում հայտարարվել է առաջին (ամենացածր) աստիճանի վտանգավոր դրություն, իսկ Խրուդիմսկ և Նովոգրադկա քաղաքներում՝ երրորդ (առավելագույն) աստիճանի, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երկրի մեծ մասում անձրևները կշարունակվեն մինչև չորեքշաբթի երեկո:
Հիշեցնենք, որ Չեխիան հորդառատ անձրևների «ճիրանում» էր հայտնվել հունիսի սկզբին։










