FEMEN-ի «սեքստրեմիստուհիները» հարձակվել են Թունիսի վարչապետի վրա
Բրյուսելում Եվրախորհրդարան գնալու ժամանակ ուկրաինական FEMEN շարժման «սեքստրեմիստուհիները» հարձակվել են Թունիսի վարչապետ Ալի Լարաեդի լիմուզինի վրա, հայտնում է Life News-ը:
Երեք կիսամերկ կանայք պաշտոնյայի մեքենայի ճամփան փակել են հսկիչ-անցագրային կետի մոտ:
Մեքենայի վրա բարձրանալով՝ ակտիվիստուհիներն իրենց պահանջներն են ներկայացրել Թունիսի կառավարությանը: Սակայն նրանց գործողությունները հաջողվել է դադարեցնել Եվրախորհրդարանի անվտանգության աշխատակիցների կողմից:










