Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ոսկու հանքավայրում փլուզման հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել
Առնվազն 37 մարդ է զոհվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ոսկու հանքավայրում փլուզման հետևանքով, հայտնում է BBC-ն՝ պետական պաշտոնյաներին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգիից 440 կմ հեռավորության վրա, հայտնել է նախագահի մամուլի խոսնակը: Վերջինիս խոսքով՝ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Կանխատեսումների համաձայն՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ աշխատակիցներ լրջորեն վնասվել են փլուզման ժամանակ, նշում է աղբյուրը:
Տեղի պաշտոնյաներից մեկն Associated Press-ին հայտնել է, որ տասնյակ մարդ է եղել հանքահորում, որը վերածվել է պղտոր ճահճուտի:










