Քաջարանի Ձագեձոր գյուղի հատվածում Ողջի գետի վարարումից փլուզվել է երկու կամուրջ
23:58 • 25.06.13
Հունիսի 25-ին, ժամը 21.56 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի Ձագեձոր գյուղի հատվածում Ողջի գետի վարարումից փլուզվել է երկու կամուրջ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Այլ մանրամասներ չեն նշվում:
Placeholder










