Լավրովը և Քերին կհանդիպեն հաջորդ շաբաթ

15:58 • 25.06.13

Բրունեյում հաջորդ շաբաթ կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, հայտնում է Gazeta.ru-ն:

 

Հանդիպումը կկայանա Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության տարածաշրջանային անվտանգության ֆորումի շրջանակներում:

 

Ինչպես հայտնել է ՌԴ-ի ԱԳՆ-ն, Լավրով-Քերի հանդիպումը ծրագրված է «ֆորումի նախարարական խորհրդատվությունների լուսանցքներում»։