Ուկրաինայում տղամարդը սպանել է իր հարևանուհուն, ում դուր չի եկել նրա պատրաստած բորշչը

23:15 • 25.06.13

Ուկրաինական Բահչիսարայի բնակիչը սպանել է իր հարևանուհուն, ում դուր չի եկել նրա պատրաստած բորշչը, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Комсомольская правда в Украине»-ին, որը այս տեղեկությունները ստացել է Ղրիմի ոստիկանությունից:


Պարզվել է, որ տղամարդը լավ ծանոթ է եղել այդ կնոջ հետ, ով հաճախակի էր նրան հյուր գալիս: Այս անգամ նա որոշել էր նրան ինքնուրույն պատրաստած բորշչ հյուրասիրել, սակայն կինը ուտեստը չի հավանել: Նա քննադատել է բորշչը, ինչից հետո այն լցրել է զուգարանակոնքի մեջ:


Վիրավորված տղամարդը դանակով հարվածել է կնոջը: Սակայն դրանից հետո նա գիտակցել է կատարվածը և «շտապ օգնություն» է կանչել:


«Ես խնդրում էի նրան չմահանալ, որովհետև ես նրա համար ստիպված կլինեի բանտ նստել»,- ոստիկաններին հայտնել է հանցագործը:


Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը: Նա մահացել է «շտապ օգնության» մեքենայի մեջ: