Վայոց ձորում ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ
08:21 • 26.06.13
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.49-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին` Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել գետը. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










