1 մլն դոլարից ավելի գումար է անհետացել դեպի ԱՄՆ թռչող ինքնաթիռից
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնել է, որ շվեյցարական Swiss International Air Lines ավիաընկերության ինքնաթիռներից մեկից 1.2 մլն դոլար է անհետացել, գրում է Взгляд-ը։
Կորուստը հայտնաբերել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում։ ՀԴԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ պայմաններում է անհետացել հարյուր դոլարանոց թղթադրամներով 1.2 մլն դոլարը։
Այժմ նրանք փորձում են հասկանալ, թե որտեղ են գումարը հանել ինքնաթիռից՝ Ցյուրիխի օդանավակայանո՞ւմ, թե՞ Նյու Յորքում։










