Միլիարդատիրուհին դարձել է ԱՄՆ առևտրի նախարար

09:18 • 26.06.13

Միացյալ Նահանգների Սենատը հունիսի 25-ին հաստատել է ձեռնարկատեր Պենի Պրիտցկերի թեկնածությունը երկրի առևտրի նախարարի պաշտոնում, հայտնում է Лента-ն՝ Reuters-ին հղումով։



Նրա օգտին քվեարկել է 97 սենատոր, դեմ՝ ընդամենը մեկը։ Պրիտցկերը կդառնա ԱՄՆ պատմության ընթացքում առաջին կինը, որը կգլխավորի առևտրի գերատեսչությունը։

Այս պաշտոնը թափուր էր արդեն մեկ տարի։ Նախորդ նախարարը՝ Ջոն Բրայսոնը, հրաժարական էր տվել 2012-ի հունիսին։

 

54-ամյա Պենին Hyatt հյուրանոցների ցանցի համասեփականատերերից մեկի դուստրն է և ընդգրկված է ընկերության տնօրենների խորհրդի կազմում։ Forbes-ի հաշվարկների համաձայն՝ նրա կարողությունը 1.85 մլրդ դոլար է։ Ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային աղյուսակում նա 277-րդն է։