Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի են ենթարկել 66-ամյա կնոջ
09:33 • 26.06.13
«Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հունիսի 25-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1947թ. ծնված կնոջ։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










