ՄԱԿ-ը մինչև տարվա վերջ Մալի կուղարկի մոտ 12.000 խաղաղարար

02:45 • 26.06.13

Միացյալ ազգերի կազմակերպությունը մինչև տարվա վերջ Մալի կուղարկի 12.000 խաղաղարար, երեքշաբթի օրը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Խաղաղարարների առաջին խումբը գործի կանցնի հուլիսի 1-ին:


Անցյալ տարվա հունվարից երկրում խաղաղարարների գործառույթները իրականացնում են ֆրանսիացի զինծառայողները:


Տարվա սկզբին ֆրանսիական զորքերը ուղվել էին Մալի, որպեսզի կանխեին ապստամբների հարձակումը երկրի մայրաքաղաքի վրա:


Չնայած նրան, որ Մալիում կլինեն ՄԱԿ-ի խաղաղարարները, երկրում կշարունակի մնալ մոտ 1 000 ֆրանսիացի զինծառայող: