«Աշ-Շաբաբը» հարձակումներ է կատարել Քենիայի սահմանին գտնվող քաղաքների վրա

23:24 • 26.09.13

Իսլամիստական «Աշ-Շաբաբ» կազմակերպության գրոհայինները հարձարկվել են Քենիայի և Սոմալիի սահմանին գտնվող 2 քաղաքների վրա, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


«Ալ-Կաիդայի» հետ կապեր ունեցող կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ քենիական զորքերը չեն լքել Սոմալին, որտեղ նրանք իշխանություններին օգնում են պայքարել ապստամբների դեմ:


Հարձակումների զոհ է դարձել առնվազն 3 մարդ: