Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ 80-րդ այցը կատարած Քերոլայն Քոքսին

19:31 • 26.09.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր սեպտեմբերի 26-ին ընդունել է ԼՂՀ իր 80-րդ հոբելյանական այցը կատարած Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին, ինչպես նաև նրան ուղեկցող անձանց, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Բակո Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:

 


ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել բարոնուհու ավանդը ԼՂՀ զարգացման, արցախյան հիմնախնդիրը միջազգային տարբեր ատյաններում արդարացի ներկայացնելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ ևս Քերոլայն Քոքսը նույն եռանդով կշարունակի իր մարդասիրական առաքելությունը:

 


Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: