Խոսրովի արգելոցում 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Անհայտ քաղաքացու կողմից այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ Խոսրովի արգելոցի թիվ 1 ուղեփակոցի մոտ տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով:
Ըստ կայքի տեղեկությունների՝ դեպքի վայրում կան տեսախցիկներ, և օպերատիվ քննչական խումբը առգրավել է տեսաերիզները, իսկ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










