Մոսկովյան կենդանաբանական այգում սատկել է Եվրոպայի միակ եքիդնան

22:07 • 26.09.13

Մոսկվայի կենդանաբանական այգում սատկել է միակ եքիդնան, որը անազատության մեջ բնակվել է 16 տարի, հայտնում է lenta.ru-ն՝ մոսկովյան կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջին հղումով:


Հաղորդվում է, որ արու եքիդնան, որը հայտնի էր Սմոլ անունով, սատկել է քրոնիկ հիվանդությունից:


Կենդանաբանական այգու տվյալների համաձայն՝ եքիդնան Մոսկվա է բերվել երկու տարեկան հասակում Նոր Գվինեայից 1997-ին: 16 տարի այնտեղ բնակվելով կենդանուն երբեք չեն ցուցադրել, քանի որ վերջինս նյարդայնանում էր այցելուների ներկայությունից: