ՆԱՏՕ-ն ՌԴ-ին կոչ է անում կատարել Վրաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները
ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և շարունակում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու քաղաքականությունը: Ինչպես հայտնում է Голос России-ն, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Մենք շատ հստակ դիրքորոշում ունենք Վրաստանի հետ հարաբերություններում։ Մենք շարունակում ենք չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան»,-ասել է Ռասմուսենը՝ անդրադառնալով Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին ընթացող սահմանագծման աշխատանքներին։
«Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին իրականացնել Վրաստանի հարցով ստանձնած միջազգային պարտավորությունները»,-ասել է Ռասմուսենը։










