Աշխարհի հնագույն թերթը հրաժարվում է տպագիր տարբերակից

16:31 • 26.09.13

Մինչ օրս հրատարակվող աշխարհի հնագույն թերթը գրեթե 280 տարի տպագրվելուց հետո որոշում է կայացրել ամբողջովին «տեղափոխվել» համացանց, գրում է Корреспондент-ը։

 

1734թ. հիմնված Lloyd's List թերթը բացվել է որպես հայտարարությունների փոքր հավաքածու, որի կրկնօրինակները փակցվում էին Լոնդոնի գարեջրատներում, ռեստորաններում և հասարակական վայրերում։

 

Այսօր թերթը հայտնել է, որ շարունակում է գործունեությունը, սակայն դեկտեմբերից ամբողջությամբ կդադարեցնի տպագիր տարբերակի թողարկումը և կթողարկվի միայն թվային տարբերակով։

 

Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ պարբերականի ընթերցողների միայն 2%-ն է օգտվում թղթե տարբերակից, այն դեպքում, երբ մյուսները մասամբ կամ ամբողջությամբ օգտվում են առցանց տարբերակից։