«Շերեմետևոյում» հերքել են 20 մլրդ եվրո գումարով ինքնաթիռի մասին լուրը
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հերքել են տեղեկությունն այն մասին, թե օդանավակայանում 20 մլրդ եվրո գումարով ինքնաթիռ է կանգնած, որի հասցեատերը հայտնի չէ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ դեռևս 2007թ.-ին Ֆրանկֆուրտից «Շերեմետևո» 20 մլրդ եվրո էին բերել, որն այդպես էլ ոչ ոք չէր վերցրել։
Իբր այդ գումարները 2007թ.-ից սպասում են հասցեատիրոջը։ Ըստ որոշ տվյալների՝ գումարը Մոսկվա է ուղարկել Իրանի քաղաքացի Ֆարզին Կորորյան Մոտլակը, որն այդ 20 մլրդ եվրոն նվիրատվություն էր արել «Բարի մարդկանց աշխարհ» հիմնադրամին։
Կազմակերպությունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը, իսկ օդանավակայանում հերքել են այն։
Հարկ է նշել, որ դեռևս 2 տարի առաջ ոմն Ֆարզին Ալի Արաբական Էմիրություններում հեռակա կարգով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ երկրի կենտրոնական բանկից գումար գողանալու փորձի համար։ Ամենահետաքրքիրն այն է, որ խոսքը հենց 20 մլն եվրոյի մասին է։










