ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները Սիրիայի հարցով միասնական բանաձևի շուրջ համաձայնության են եկել

21:53 • 26.09.13

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ միասնական բանաձև ընդունելու որոշում են կայացրել, հայտարարել են ՄԱԿ-ի դիվանագետները։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ավելի վաղ համաշխարհային կազմակերպության շտաբ բնակարանում, որտեղ շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 68-րդ նստաշրջանը, կայացել էին ԱԽ մշտական անդամ երկրների արտգործնախարարների մի շարք հանդիպումներ։
 

Դրանից առաջ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեքստը Սիրիայի հարցով, հնարավոր է համաձայնեցվի ընթացիկ շաբաթվա ընթացքում։


Այն մասին, որ բանաձևի նախագիծը գրեթե պատրաստ է, հայտարարել էր նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, նաև ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ տեղակալ Մարք Լայալ Գրանտը և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 14-ին Ժնևում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել էին, որ Սիրիայի քիմիական զենքի հարցով մի շարք համաձայնությունների են եկել, որոնք նախատեսում են քիմիական զինապահեստները ոչնչացնել մինչև 2014թ.-ի կեսերը։