Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան

11:55 • 27.09.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն) նշանակելու մասին:


Այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։