Փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է Գվատեմալայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Գվատեմալայի նորանշանակ դեսպան Էրբերտ Էդուարդո Մենեսես Կորոնադոյին (նստավայրը` ք. Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-գվատեմալական հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են հայ-գվատեմալական համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում, քննարկել միջազգային կառույցներում փոխգործակցության հնարավորությունը:










