Բելգիայի վարչապետի համակարգիչը կոտրել են. հետքերը տանում են դեպի Չինաստան

15:19 • 27.09.13

Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի գրասենյակում համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև երկրի արտաքին գործերի նախարարության համակարգիչների կոտրումն իրականացվել է Չինաստանից, գրում է ria.ru-ն՝ հղում անելով ֆլամանդական De Morgen թերթին:

 

Բելգիայի վարչապետի գրասենյակի և արտգործնախարարության համակարգչային ցանց անօրինական մուտք գործելու մասին հայտնի էր դարձել անցած շաբաթ:

 

Բելգիայի հատուկ ծառայությունների զեկույցի համաձայն՝ հաքերների հետքերը տանում են դեպի Չինաստան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ IP հասցեն, որից իրականացվել է հաքերային հարձակումը, կարող է գտնվել Մալայզիայում կամ Ինդոնեզիայում: