Չիլին փակում է Պինոչետի ժամանակաշրջանի բանտարկյալների համար ճոխ բանտը
Չիլին կփակի մարդկության դեմ հանցագործություններ գործած բռնապետության ժամանակաշրջանի զինվորական պաշտոնյաների համար ճոխ բանտը, որն ունի թենիսի դաշտի, խորոված պատրաստելու, լողավազանի հնարավորություն, գրում է The Guardian-ը:
Կորդիլիերայում գտնվող բանտը պաշտոնյաներին, որոնք բանտարկվել են Ագուստո Պինոչետի 1973-1990 թվականների բռնապետության ժամանակ սպանությունների, կտտանքների և այլ հանցագործությունների համար, շատ ավելի լավ պայմաններ է տրամադրում, քան Չիլիի սովորական բանտերը:
Նախագահ Սեբաստիան Պինյերայի խոսքով՝ իր կառավարությունը որոշել է փակել բանտը՝ հաշվի առնելով «օրենքի առաջ հավասարությունը»:
Բանտի արտոնյալ պայմանները քննադատության են արժանացել դրա կառուցումից ի վեր: Սակայն հասարակության մեջ դժգոհության ալիքը բարձրակետին հասավ, երբ բանտարկյալներից մեկի աջակիցները փորձեցին նրա պատվին խորոված կազմակերպել Կորդիլիերայում, որտեղ նա դատապարտված է 144 տարվա ազատազրկման:










