Դամասկոսի մզկիթի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է 30-ի
22:28 • 27.09.13
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում ուրբաթ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, հայտնում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհերի մասին, իսկ վիրավորների թիվը անցել է 100-ը:
Պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի Ռանկուս արվարձանում, որտեղ օդ է բարձրացել ռմբապատ մեքենան, հաղորդում է Интерфакс-ը:
Placeholder










