«Давай, до свидания!» երգի հեղինակը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

18:29 • 27.09.13

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը «Tolishi Sado» թալիշական թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին 5 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է Взгляд-ը։

 

Ինտերնետում մեծ ճանաչում գտած «Давай, до свидания!» տեսահոլովակի երգի հեղինակը մեղավոր է ճանաչվել «պետական դավաճանության», «ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք սերմանելու» և «խոշոր չափերի թմրանյութեր պատրաստելու, պահպանելու և տեղափոխելու» մեղադրանքներով։

 

Լրագրողը հայտարարել է, որ նրա դեմ քրեական գործն ամբողջությամբ սարքված է, և նրա փաստաբանները կբողոքարկեն վճիռը։

 

Մամեդովը ձերբակալվել էր նախորդ տարի, նրա մոտ 5.183 գրամ հերոին էր հայտնաբերվել։ Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ նա 1992թ.-ին գաղտնի համագործակցել է Իրանի հատուկ ծառայությունների հետ և երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը դեմ գործունեություն է ծավալել, ինչի փոխարեն նյութական պարգևատրում է ստացել։