Սպիտակ տունը 320 մլն դոլար կհատկացնի սնանկացած Դետրոյթ քաղաքին

16:52 • 27.09.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է սնանկացած Դետրոյթ քաղաքին 320 մլն դոլար հատկացնել, որում ներառված են հին շենքերը քանդելու, ոստիկանության աշխատակիցներ, հրշեջներ վարձելու և տրանսպորտային համակարգն արդիականացնելու ծախսերը, գրում է vestifinance.ru-ն։

 

Վաշինգտոնի պատվիրակությունը կհանդիպի նահանգի պաշտոնատար դեմքերի հետ։

 

Դետրոյթ քաղաքը, որտեղ երբեմն կենտրոնացած է եղել ամենախոշոր ավտոարտադրությունը, հայտարարել է իր սնանկացման մասին երկար տարիների անկումից հետո, որի հետևանքով բնակչությունը կրճատվել է ավելի քան 2 անգամ՝ 1.8 մլն-ից մինչև 700 հազ. մարդ։

 

Համաձայն «Դետրոյթի ապագան» զեկույցի՝ քաղաքում կա գրեթե 150 հազ. դատարկ և լքված տարածք և 20 քմ մղոն ազատ հողատարածք, ինչը համեմատելի է Մանհեթենի տարածքի հետ։