Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկանների ուղղությամբ կրակ են բացել (լուսանկարներ)

10:04 • 27.09.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճանապարհը հսկող ոստիկանների ուղղությամբ կրակ է բացվել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զամանը», միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Էրդողանը հատուկ ինքնաթիռով վերադարձել է Ստամբուլ և օդանավակայանից տուն ուղևորվելիս է եղել։

 

Ճանապարհը փակող ոստիկանների ուղղությամբ «Մուսթաֆա Քեմալ» կամրջին կրակոցներ են հնչել։

 

Նախնական տվյալներով՝ հնչել է 7 կրակոց։ Ոստիկանները հասցրել են պառկել գետնին և կանչել ոստիկանական հատուկ ստորաբաժանումներին։