Կիսամերկ ակտիվիստուհիները խանգարել են Nina Ricci-ի նորաձևության ցուցադրությունը
Ուկրաինական FEMEN շարժման երկու աղջիկներ խանգարել են Nina Ricci նորաձևության տան ցուցադրությունը, որը տեղի է ունեցել Միլանի Նորաձևության շաբաթի շրջանակներում, հայտնում է The Daily Beast-ը:
FEMEN-ը նորաձևության ցուցադրությունները սկսել է թիրախ դարձնել անցած տարվանից. փետրվարին այս շարժման աղջիկները Versace-ի աշուն/ձմեռ 2013 ցուցադրությանն էին` իրենց մարմնի վրա Fascism = Fashion` «Ֆաշիզմ = նորաձևություն» գրությամբ:
Այս անգամ նրանք հանդես էին եկել Models Don't Go To Brothels` «Մոդելները հասարակաց տներ չեն գնում», և Fashion Dictaterror` «Նորաձևությունը բռնահաբեկչություն է», գրություններով:
Ակտիվիստուհիներից մեկը հասցրել է քաշել քայլող մոդելի ձեռքը նախքան նրանց դուրս կհրավիրեին անվտանգության աշխատակցիները:










