Եպիսկոպոսաց ժողովը նախնական $2 մլն կհատկացնի սիրիահայերի և արցախցի կարիքավորի համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի սեպտեմբերի 24-ից 27-ը գումարված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը որոշել է հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվել է 2 մլն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ:
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 62 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:










