Google-ի doodle-ները՝ 15 տարիների ընթացքում
Google ընկերության 15-ամյակի առիթով AdMe.ru-ն հավաքել է նրա լոգոտիպի ամենահետաքրքիր կերպարանափոխությունները։
Google-ի մշտապես փոփոխվող լոգոտիպերը հաճախ նվիրված են լինում կարևոր ամսաթվերին, իրադարձություններին։ Այդ օրերին ընկերությունը մեկ օրով փոխում է լոգոտիպը։
Առաջին Գուգլ-դուդլն ընկերության գլխավոր էջը զարդարել է 1998թ.-ի օգոստոսի 30-ին։
Այդպես աստիճանաբար սկսվեց անիմացիայի ամենագրավիչ գլուխգործոցների ստեղծումը։
Ամռան առաջին օր
Ձմռան առաջին օր
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Ալեքսանդր Գրինի ծննդյան 132-ամյակը
2012թ.-ի ամառային Օլիմպիական խաղեր
Առաջին անիմացիոն դուդլը ստեղծվել է սիրված PAC-MAN խաղի 30-ամյակի կապակցությամբ։ Google-ի աշխատակիցները, որոնք անտարբեր չեն եղել խաղի հանդեպ, ոչ միայն նկարել էին խաղային դաշտը, այլև մտածել, որ սեղմելով լոգոտիպի վրա՝ հնարավոր կլիներ անցնել բոլոր 256 մակարդակները։
Ահա այսպես Google-ը նշեց հայտնի երաժիշտ Ֆրեդի Մերկուրիի 65-րդ տարեդարձը։ Նրա պատվին Google-ի առաջին էջին մի ողջ անիմացիոն տեսանյութ էր ստեղծվել՝ Don’t stop me now երգի հիման վրա։
Իսկ այսպես Google-ը նշել էր ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Արշիլ Դեբյուսիի ծննդյան 151-ամյակը։ Որոնողական համակարգի գլխավոր էջը բացելիս հայտնվում էր անիմացիոն նկարի պատուհանը՝ հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի «ուղեկցությամբ»։

















