Ինդոնեզիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. կա 20 զոհ
Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակվել է Ավստրալիա ուղևորվող նավը, որում գտնվում էին 120 անօրինական ներգաղթյալներ: Նավաբեկության հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Корреспондент.net-ը՝ France-Presse գործակալությանը հղումով:
Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվածների մեջ մեծամասնությունը երեխաներ են: Նրա խոսքով նավի վրա եղել 120 մարդ, որոնցից 25-ին հաջողվել է փրկել: Մյուսները համարվում են անհետ կորած:
2013-ի սկզբից Ավստրալիա են ժամանել 18 հազար ներգաղթյալներ, որոնցից շատերն այնտեղ են հասել ծովային ճանապարհով: Հուլիսի երկրի կառավարությունը դադարել է ընդունել անօրինական ներգաղթյալներին՝ ուղարկելով նրանց Պապուա Նոր Գվինեա:










