Սուդանում բողոքի ակցիայի ցրման ժամանակ 50 մարդ է զոհվել
Սուդանում վերջին 2 օրերին ոստիկանության կողմից բողոքի ակցիայի ճնշման ժամանակ առնվազն 50 մարդ է զոհվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը:
Ցուցարարները բողոքում էին վառելիքի պետական սուբսիդավորման վերացման դեմ` բենզինի գնի թանկացման պայմաններում:
Իրավապաշտպանները Սուդանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել բռնաճնշումները ցուցարարների դեմ:
Նշվում է, որ սպանվածների մեծ մասը 19 -26 տարեկան մարդիկ են:
Խարտումի հիվանդանոցների տվյալներով` երկուշաբթի օրը սկսված ակցիաների հետևանքով ամբողջ երկրում զոհվել է մոտ հարյուր մարդ:










