Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար գումարով դրամապանակ է հայտնաբերվել

09:11 • 27.09.13

Մադրիդի (Իսպանիա) մետրոյի գնացքներից մեկում 2 մլն դոլար գումարով դրամապանակ է հայտնաբերվել, հայտնում է gazeta.ru-ն՝ The Local-ին հղումով։

 

Այն հայտնաբերվել է մետրոյի աշխատակցի կողմից՝ վագոնները ստուգելու ժամանակ։

 

Վագոններից մեկի դռները մինչև վերջ չեն փակվել, և այն ուղարկվել է նորոգման։ Նորոգման խմբի անդամներից մեկն այն զննելու ժամանակ գտել է խնդրի «պատճառը»՝ շագանակագույն կաշվե դրամապանակը մնացել էր դռների ավտոմատ փակման համակարգում։

 

Դրամապանակում եղել է վարորդական իրավունք, մի քանի կրեդիտ քարտ և մոտ 2 մլն դոլար գումար։ Դրանք փոխանցվել են ոստիկանությանը։