Մալիի ապստամբներն առկախել են իշխանությունների հետ բանակցությունները
Տուարեգ և արաբ ապստամբները, ովքեր վերահսկում են Մալիի հյուսիսը, հինգշաբթի օրն առկախել են Բամակոյի իշխանությունների հետ բանակցությունները` այդ կերպ հօդս ցնդեցնելով խաղաղություն հաստատելու հույսը, հայտնում է France Presse-ը:
Առանցքային հարցը հյուսիսային Մալիի հետագա կարգավիճակն է, որտեղ տուարեգներն Ազավադ պետությունն են հռչակել և հիմա ինքնավարություն են ուզում` մի բան, որ կառավարությունը չի ցանկանում քննարկել:
Ապստամբներն իշխանություններին մեղադրել են պայմանավորվածությունները խախտելու համար, քանի որ նախապես որոշվել էր քննարկել հյուսիսի կարգավիճակի հարցը:
Հուլիսին կողմերի միջև հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել:










