Բանտում գտնվող Վանո Մերաբիշվիլիին այցելել են ԱՄՆ Կոնգրեսի և դեսպանատան ներկայացուցիչները
Բանտում գտնվող Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին այցելել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին գրառում է կատարվել Մերաբիշվիլիի Facebook-յան էջում։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ Մերաբիշվիլիին այցելել է Դուգլաս Սին, որը հետաքրքրվել է վարչապետի առողջությամբ և նրա պահման պայմաններով։
Նախկին վարչապետի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին տեղեկացրել է, որ Մերաբիշվիլիին այցելել են նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները։
«ԱՄՆ դեսպանատնից Մերաբիշվիլիին այցելել են մի քանի անձինք։ Նրանք հետաքրքրվել են գործի մանրամասներով։ Մերաբիշվիլին նրանց ներկայացրել է այն խախտումները, որոնք տեղ են գտել քրեական գործում»,-ասել է Չիվիաշվիլին։










