Մումբայում փլված շենքի տակ է մնացել 50 մարդ
08:49 • 27.09.13
Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի տուն է փլվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bussiness Standart-ին:
Նախնական տվյալներով՝ չորս մարդ է տուժել: Փլատակների տակ է մնացել առնվազն 50 մարդ:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բժիշկները: Ներկայում փլատակների տակից փորձում են դուրս բերել մարդկանց:
Placeholder










