Պակիստանում պայթեցրել են պետական ծառայողների տեղափոխող ավտոբուսը
Պակիստանի Փեշավար քաղաքի վարչակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը պայթեցվել է, զոհվել է առնվազն 16 մարդ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։
Կիրակի օրը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 80 մարդ էր զոհվել։
Պակիստանի հյուսիս-արևմուտքում վերջին ահաբեկչությունները տեղի են ունենում «Թեհրիք-Թալիբան Պակիստան» շարժման հետ բանակցություններ սկսելու իշխանությունների մտադրության ֆոնին։










