Լուսանկարչի ձերբակալության դեմ բողոքող ռուսական ԶԼՄ-ները հանդես կգան առանց լուսանկարների
Մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներ սեպտեմբերի 27-ին կհրաժարվեն լուսանկարների օգտագործումից` այդ կերպ բողոքելով ռուս լուսանկարչի ձերբակալության դեմ, հայտնում է Interfax-ը:
Խոսքն Arctic Sunrise նավի այլ ուղևորների` Greenpeace-ի ակտիվիստների հետ Մուրմանսկում ձերբակալված Դենիս Սինյակովի մասին է:
Նախատեսվում է, որ ակցիային կմիանան НТВ-ն, Эхо Москвы-ն, Газета.ру-ն և Лента.ру-ն:
The Guardian-ը հայտնում է, որ օրերս ձերբակալված 20 ակտիվիստների հարցով ռուսական դատարանը կայացրել է հետևյալ որոշումը. երկու ամսով կալանել նրանց` առանց մեղադրանք ներկայացնելու:
Ակտիվիստները բողոքել են Արկտիկայի ափերի մոտ նավթի արդյունահանման աշխատանքների դեմ, որ կատարում է Ռուսաստանը:










