Իսպանիան ցանկանում է փոխել իր ժամային գոտին
Իսպանական իշխանությունները պատրաստվում են քննարկել նույն ժամային գոտուն վերադառնալու հարցը, որում գտնվում են Մեծ Բրիտանիան և Պորտուգալիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս կերպ կարող է վերանայվել նացիստական Գերմանիայի հետ ժամանակային նույն գոտում հայտնվելու գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի որոշումը:
Խորհրդարանի պատգամավորների քննարկմանը ներկայացված զեկույցի մեջ նշվում է, որ գործող կարգը հակասում է երկրում գիշերվա և ցերեկվա փոփոխության բնական ցիկլին:
Այս կարգին 71 տարի հետևելը հանգեցրել է նրան, որ իսպանացիները ավելի քիչ են քնում, ուշ են ուտում և հետ են մնում տնտեսական արտադրությունում:










