Շվեյցարացի քաղաքական գործիչն առաջարկել է աղքատ թոշակառուներին Աֆրիկա ուղարկել

15:40 • 27.09.13

Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Իվ Նիդեգերը հանդես է եկել առաջարկով՝ աղքատ թոշակառուներին ուղարկել աֆրիկյան Մարոկկո երկիր, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Tribune de Geneve-ին:

 

Իվ Նիդեգերի խոսքով՝ առողջապահական սպասարկումը Մարոկկոյում շատ ավելի էժան է, քան Շվեյցարիայում, ինչը թույլ կտա պետբյուջեից բավական միջոցներ խնայել: Պատգամավորը բոլորովին չի առաջարկում պետությանը թոշակառուներին թողնել բախտի քմահաճույքին: Նա կարծում է, որ եթե ուղարկել թոշակառուներին տաք և շատ ավելի քիչ հարուստ երկիր, քան Շվեյցարիան է, ապա նրանց խնամքը պետբյուջեին ավելի էժան կարժենա:

 

Բացի այդ, Նիդեգերը կարծում է, որ այդ որոշումը կնպաստի Մարոկկոյի տնտեսությանը, քանի որ այնտեղ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Չինովնիկն անգամ կոնկրետ քաղաք է նշել, որտեղ կարող է ստեղծվել «թոշակառուների գաղութը»: Դա երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տան-Տան բնակավայրն է:

 

Նիդեգերը հայտարարել է, որ Մարոկկոյի իշխանությունները գաղափարը դրական են ընդունել: