Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական եկեղեցու խաչը հանել են, փոխարենն ահաբեկչական խմբավորման դրոշ տեղադրել (լուսանկարներ, տեսանյութ)

12:49 • 27.09.13

Սիրիայում ապստամբների շարքերում կռվող ծայրահեղական իսլամիստների մի խումբ հարձակում է գործել Ռաքքա քաղաքի Հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցու վրա։

 

Facebook-ի սիրիահայերի խմբերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականները եկեղեցու գմբեթից իջեցրել են խաչն ու փոխարենն «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող խմբավորման սև դրոշը պարզել։



Համացանցում տարածվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքի բնակիչները փորձում վերականգնել եկեղեցու տեղահանված խաչը (հայտնի չէ՝ խոսքը հայկական, թե մեկ այլ եկեղեցու մասին է-Tert.am):

 

Բնակիչները մուսուլմանների և քրիստոնյաների համակեցության մասին կոչեր են վանկարկում։

«Եկեղեցու սրբությունները պետք է վերադարձվեն, որովհետև Սիրիայի ժողովուրդը մեկն է»,-տեսանյութում ասում է եկեղեցու վնասման դեմ բողոքող երիտասարդներից մեկը։