Թաիլանդում փղերի տերերը սպառնում են ցույցեր անել

12:05 • 27.09.13

Թաիլանդում փղերի տերերը մտադիր են հարյուրավոր փղեր հանել Բանգկոկի կենտրոն՝ կառավարության կողմից կենդանիներ պահելու օրենքի մեջ փոփոխություններ կատարելու դեմ բողոքի ցույցի, գրում է ria.ru-ն:

 

Օրենքում փոփոխությունը հեշտացնում է փղերի տերերից կենդանիների առգրավումը, եթե նրանց մոտ բացակայում է կենդանին պահելու համար անհրաժեշտ գրանցման փաստաթղթերը:

 

Փղերի տերերի կարծիքով՝ օրենքում փոփոխություններ անելուց առաջ նրանց հետ չեն փորձել հանդիպել և քննարկել հարցը: Նրանք համոզված են, որ առգրավված փղերը մեծ մասամբ սխալ խնամքի պատճառով սատկում են, քանի որ պետական ծառայությունները ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչպես է պետք խնամել նրանց: